8323 դիտում
19:51 14-02-2014
Խոշոր ավտովթար` Տավուշի մարզում, «վիլիսները» բախվել են իրար, որոնցից 1-ը գլխիվայր շրջվել է. կա 6 վիրավոր
Այսօր` փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 121 կմ հատվածում, բախվել են УАЗ մակնիշի 31 ՍՍ 288 համարանիշի և մեկ այլ УАЗ մակնիշի 57 ՏՍ 938 համարանիշի ավտոմեքենանները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով УАЗ-ներից մեկը գլխիվայր շրջել է:
Քաղաքացիների օգնությամբ 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը` համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արամ Թորոսյանի գլխավորությամբ, ովքեր պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքի քննիչ Սուրեն Գասպարյանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Իջևանի բժշկական կենտրոնից վիրավորներից 5 տարեկան տղա-երեխային շտապօգնության հատուկ մեքենան տեղափոխեց Երևան:
Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+