10939 դիտում
23:23 14-02-2014
31-ամյա վարորդը Grand Cherokee-ով «Չայնիի ոլորաններում» գլխիվայր շրջվել և հայտնվել է հանդիպակաց գոտում
Այսօր` փետրվարի 14-ին,խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա Մելիք Գաբրիելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններում», «Թեյարան»-ի դիմաց, դեպի Սևան ընթանալիս ճանապարհի մերկասառույցի պատճառով իր կողմից վարած Jeep Grand Cherokee մակնիշի 10 LՕ 910 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 15 մետր գլխիվայր շրջվելով` հայտնվել քարերի մեջ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանն ու Վոլոդիա Կարապետյանը, ինչպես նաև` ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14861 դիտում
22:52 07-10-2014
44-ամյա վարորդը Երևանում Grand Cherokee-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ