211652_close_icon
views-count5710 դիտում article-date 00:42 15-02-2014

Իրանցի 42-ամյա վարորդը, Iveco մակնիշի ավտոմեքենայով, Վայոց Ձորի մարզում ընկել է գետի մեջ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ` փետրվարի 14-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 09:15-ի սահմաններում, Եղեգնաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Քարիմ Ջաֆարփոլ Ալին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 08:00-ի սահմաններում Ք. Ալին իր վարած Iveco մակնիշի 21 A 573-10 համարանիշի ավտոմեքենայով և 21 A 574 համարանիշի կիսակցորդով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվելով հայտնվել գետի մեջ, ինչի հետևանքով էլ վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր