211652_close_icon
views-count1631 դիտում article-date 08:38 15-02-2014

ԼՂՀ ԱԺ֊ում քննարկվելու է Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի անցման հարցեր. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը հասնում է նաև Արցախ։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ ԼՂՀ Ազգային ժողովում խորհրդակցություններ կանցկացվեն, և կքննարկվեն համակարգի անցման վերաբերյալ բոլոր հարցերը, սակայն դեռ մեծ օրակարգում հարցն ընդգրկված չէ։ Նշենք, որ նախորդ տարվանից սկսած՝ Արցախի օրենսդիր մարմինը նմանօրինակ քննարկումներ ծավալել է, և մտադրություն կա կենսաթոշակային նոր համակարգին անցնել 2015-ի հունվարից։ ԼՂՀ Աժ աշխատանքի և սոցիալական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ եթե համակարգի նկատմամբ հանրային դժգոհության ալիք բարձրանա, ապա ԼՂՀ իշխանությունները ժողովրդի կամքին դեմ չեն գնա։ Նրա խոսքով՝ իրենք կկասեցնեն կուտակային համակարգի ներդրումը, եթե դրա պահանջը լինի»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր