211652_close_icon
views-count6577 դիտում article-date 14:45 06-02-2014

Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ակցիայի բողոքողների թիվը ձնագնդի նման մեծանում է

Այսօր՝ փետրվարի 6-ին՝ ժամը 12-ին, ՀՀ Կրթության և գիտության նախարարության մասնաշենքի մոտից մեկնարկեց «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության հրավիրած երթը: Երթին մասնակցում էին նաև ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների անդամները: Բողոքի երթն ուղեկցվել է հայրենասիրական երգերով և «Մի-ա-ցում», «Կա-սե-ցում», «Հաղ-թա-նակ» վանկարկումներով: Երթի ընթացքում խցանումներ են առաջացել, սակայն, ինչպես նշել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, դրանք կապված են եղել երթի մասնակիցների՝ մերթընդմերթ կանգնելու հետ: Երթի մասնակիցները անցել են Կառավարության շենքի, Կենտրոնական բանկի, ՊԵԿ-ի շենքերի մոտով, իսկ երթը ավարտվել է քաղաքապետարանի մոտ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր