Ամերիկացի գիտնականները զինվորականների համար ստեղծել են պիցցա, որը չի փչանում
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի ՊՆ ռազմական լաբորատորիայի գիտնականները մշակել են պիցցա բաղադրատոմս, որը կարող է առանց սառնարանում մնալու 3 տարի պահպանվել:
«Եթե պիցցան պահվի իր տուփի մեջ նույնիսկ 3 տարի, այն չի փչանա և ուտելի կլինի»,-ասում է լաբորատորիայի աշխատակից Միշել Ռիչարդսոնը:
Պիցցայի հրաշք բաղադրատոմսը ստեղծելու համար պահանջվել է շուրջ 2 տարի: Միակ խնդիրը, որի հետ բախվել են գիտնականները, եղել է այն, որ տոմատի մածուկի ծոնավությունը և պանիրը ժամանակի հետ ներծծվում էին խմորի մեջ և փչացնում այն: Խնդիրը լուծելու համար գիտնականները ավելացրել են շաքարի, աղի չափը: