69192 դիտում
13:42 30-05-2020
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզի Արտենի գյուղում. գյուղացիներն ասում են. «Մարզպետն ու էլեկտրոցանցը ջայլամի կեցվածք են ընդունել և ուղտի ականջում քնած են. նրանց անհետևողական աշխատանքի պատճառով դաշտերում հեկտարներով բերքը փչանում է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 30-ին, առավոտից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Արտենի գյուղի բնակիչներց, ովքեր խնդրում են, որպեսզի Արագածոտնի մարզպետը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Արագածոտնի մարզի պատասխանատուները դադարեցնեն ջայլամի կեցվածք ընդունելու իրենց արատավոր երևույթն ու, վերջապես, լուծեն 1 շաբաթից ավելի Արտենի գյուղում ստեղծված խնդիրը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մեկ շաբաթ առաջ ուժեղ քամու հետևանքով վնասվեց մեր գյուղում տեղադրված էլեկտրաենթակայանը (подстанция), և գյուղը հոսանքազրկվեց։ Եթե կարճ ժամանակում գյուղում վերականգնվեց էլեկտրաէներգիան, ապա 1 շաբաթից ավելի է՝ ողջ գյուղը պարապուրդի է մատնված։ Մեր ցանած բերքը նույնիսկ չենք կարողանում մշակել, քանի որ շատ դեպքերում մշակում էինք տեխնիկայով, իսկ տեխնիկան լիցքավորելու համար պետք է գնենք դիզվառելիք, բայց, քանի որ պադստանցիայում առաջացած վթարից հետո չեն աշխատում գազալցակայաններն ու բենզալցակայանները, հետևաբար, չենք կարողանում լիցքավորենք տեխնիկաները, դրա պատճառով էլ հեկտարներով ցանքատարածություններ փչանում են»։
«Հիմա ի՞նչ անենք, էդ հարցով է՞լ դիմենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հետո կսկսեք մեր վրա բոչկա գլորեք, թե կեղտոտ սպիտակեղենը տանից դուրս եք հանում։ Զարմանում ենք, որ Արագածոտնի մարզպետն ու տեղի էլեկտրոցանցի պատասխանատուներն արհամարհած ունեն մեզ՝ գյուղացիներիս։ Եթե սրտացավ մոտեցում ցուցաբերեն, 1 օրում խնդիրը կլուծվի։ Իսկ մարզպետարանի ու էլեկտրոցանցի չինովնիկներին էլ, թողնես, հարկահավաքի նման մեզ ստիպեն, թե հակերը մուծեք, իսկ գյուղի 90 տոկոսը կանոնավոր կատարում է վճարումները։ Բա հիմա ո՞վ է պատասխան տալու էս բարձիթողի վիճակի համար։ Մի քիչ մարդ եղեք, էլի, մտածե՛ք գյուղացու մասին, թե չէ, թողնես՝ մարդկանց ականջներից լապշա կախեք»,-նշում էին գյուղացիները։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է Արագածոտնի մարզպետարանից ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանատուներից պարզել, թե ինչն է պատճառը, որ 1 շաբաթից ավելի է՝ ողջ գյուղում նման վիճակ է տիրում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+