211652_close_icon
views-count1121 դիտում article-date 14:23 16-02-2014

Սիրիական պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 140 հազար մարդ

Սիրիական Մարդու իրավունքների դիտորդական կազմակերպությունը հրապարակել է քաղաքացիական պատերազմի ժամանակ մահացածների մասին տվյալներ, ըստ որոնց զոհվածների թիվն հասել է 140 հազարի: Սպանվածների մեջ 7626 երեխաներ են, 5064-ը` կանայք: Դիտորդական կազմակերպությունը հաստատում է, որ նրա ցանկի մեջ են մտնում բոլոր դեպքերը, որոնք հաստատվում են լուսանկարներով, տեսանյութերով և հաստատող փաստաթղթերով: ՄԱԿ-ը չի կարող հաստատել, կամ հերքել նրանց հրապարակած ցուցակը, քանի որ դադարեցրել են անցկացնել սեփական հաշվումները: Դիտորդական կազմակերպությունն ենթադրում է, որ բախումների ընթացքում մահացել են 3 հազար գրոհայիններ և 50 հազար Ասադի զինվորներ:

Նմանատիպ նյութեր