1230 դիտում
15:34 10-04-2015
Եմենում երկու շաբաթվա ընթացքում զոհվել է ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 200 երեխա. ևս 15 հազար մարդ վիրավորվել է
Եմենում ռազմական գործողությունների երկու շաբաթների ընթացքում զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ 200 երեխա, ևս 15 հազար մարդ վիրավորվել է:
Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտնել է շիա ապստամբների ներկայացուցիչ, գնդապետ Շարաֆ Լուկմանը:
Ելույթ ունենալով Սանայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, նա գնահատել է Սաուդյան Արաբիայի հարվածները որպես «բարբարոսական ագրեսիա» և խոստացել է Եմենը վերածել «ագրեսորների համար գերեզմանոցի»: Լուկմանի խոսքերով, եմենցի ժողովրդին հեշտ չի լինի հաղթելը: «Մենք վաղ թե ուշ վրեժ կլուծենք բոլորից, և այդպես, ինչպես հարկ կհամարենք», - ասել է նա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
688 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
952 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ