211652_close_icon
views-count9995 դիտում article-date 13:05 17-02-2014

«Գոլդ» համարանիշներով Mercedes-ի վարորդ Արամ Խաչատրյանը «դռիկներով սերենադ նվագելուց» հետո հայտնվեց «գաի պլաշադկայում»

Արդեն մի քանի օր է՝ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին, որ իրենց տրանսպորտային միջոցների վրա անօրինական եղանակով չտեղադրեն հատուկ գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող սարք, հակառակ դեպքում հայտնաբերված օրինախախտ վարորդները ենթարկվելու են խոշոր չափի վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենան էլ տեղափոխվելու է ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 15-ին ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից «գաի պլաշադկա» է տեղափոխվել Mercedes մակնիշի 11 QQ 011 համարանիշի ավտոմեքենան, քանի որ վարորդը ավտոմեքենային տեղադրել էր գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող սարք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը եղել է Երևանի Նոր Նորքի 9 զանգվածի բնակիչ Արամ Խաչատրյանը: ՃՈ-ն կրկին կոչ է անում վարորդներին, որպեսզի զերծ նման նման իրավախախտումից: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր