211652_close_icon
views-count8563 դիտում article-date 15:52 23-03-2014

«Գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների օրինախախտ վարորդներ, խմելուց առաջ հիշեք՝ հանգրվանելու եք «ԳԱԻ պլաշադկայում»

Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանի հանձնարարականով ՃՈ 1-ին և 2-րդ սպայական գումարտակների աշխատակիցները շարունակում են ուժեղացված ծառայությունը ոչ սթափ վիճակում, երթևեկության կանոնները չարամտորեն խախտած վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 22-ին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել մեծ թվով «գոլդ» համարանիշներով, թանկարժեք ավտոմեքենաներ, որոնց վարորդների մի մասը եղել են ոչ սթափ, չարամտորեն կատարել են ճանապարհային երթևեկության կանոների խախտումներ: Մի մասն էլ իրենց մոտ այդ պահին չեն ունեցել վարորդական իրավունքի վկայականներ: Բոլոր օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարչական պատասխանատվության են ենթարկվել: ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը և օրինախախտ վարորդները երթանկվելու են վարչական պատասխանատվության. Իսկ անհրաժեշտության դեպքւմ էլ նրանց երկաթյա նժույգները տեղափոխվելու են համապատասխան վայր: ՃՈ-ի այս աշխատանքները ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ դրվել է ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հսկողության տակ և կատարած աշխատանքների մասին ՃՈ պետ Ա.Գալստյանին աշխատանքների մասին Երևանում զեկուցում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի (Երևանի ՃՈ պետ ) Արսեն Արշակյանը, մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր