211652_close_icon
views-count3806 դիտում article-date 18:10 17-02-2014

Եզդի Ճակոյի քրոջ որդուն դեռ հոգեբուժարան չեն տեղափոխել

Եզդի ճակոյի քրոջ որդուն` «Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանին, ով խելագարվել է, դեռ հոգեբուժարան չեն տեղափոխում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: Նա նշեց, որ որդու վիճակը գնալով վատանում է: Ավելին, մայրը որդուն արդեն 2 ամիս է՝ չի տեսել: «Գնում եմ, որդիս ինձ չի ճանաչում: Նրան այդ վիճակում տեսնելով՝ ավելի եմ վատանում»,- հիմնավորեց Քյարամի մայրը: Միաժամանակ ավելացրեց, որ չորեքշաբթի դատարանը վերջնական պատասխան կտա. որդուն կտեղափոխեն հոգեբուժարան, թե ոչ: Ավելի վաղ [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել էր, որ Եզդի Ճակոյի քրոջ որդին` «Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանը, խելագարվել է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: «Իմ տունը քանդվեց: Ես մեռած եմ, թաղած չեմ: Արդեն ես էլ եմ խանգարվել: Էրեխուս անմեղ տեղը նստեցրին, բայց ես հիմա խնդրում եմ, որ նրա կյանքը փրկեն. թույլ տան, որ բուժվի»,-ասել էր Կարինե Ամոյանը: Նա նաեւ տեղեկացրել էր, որ իրենց փաստաբանը դատավորին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Քյարամ Ամոյանին տեղափոխեն հոգեբուժարան:

Նմանատիպ նյութեր