7633 դիտում
14:19 17-04-2014
«Բանդայի» գործով անցնող Եզդի Ճակոյի քրոջ ամուսինը մահացել է, սակայն որդուն մինչեւ այս պահը թույլ չեն տալիս մասնակցել հոր հուղարկավորությանը
«Բանդայի» գործով անցնող Եզդի Ճակոյի քրոջ որդու` Քյարամ Ամոյանի հայրը երեկ մահացել է, սակայն որդուն դեռ թույլ չեն տալիս մասնակցել հոր հոգեհանգստին ու հուղարկավորությանը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Քյարամ Ամոյանի հարազատներից:
Հայրը որդու հետ կատարվածից հետո իրեն լավ չէր զգում: Շաբաթներ առաջ տեղափոխվել էր վերակենդանցման բաժանմունք, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը տեղեկացրել էր, որ Եզդի Ճակոյի քրոջ որդին` «Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանը, խելագարվել է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: «Իմ տունը քանդվեց: Ես մեռած եմ, թաղած չեմ: Արդեն ես էլ եմ խանգարվել: Էրեխուս անմեղ տեղը նստեցրին, բայց ես հիմա խնդրում եմ, որ նրա կյանքը փրկեն. թույլ տան, որ բուժվի»,-ասել էր Կարինե Ամոյանը: Նա նաեւ տեղեկացրել էր, որ իրենց փաստաբանը դատավորին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Քյարամ Ամոյանին տեղափոխեն հոգեբուժարան:
Նմանատիպ նյութեր
2276 դիտում
16:55 17-04-2014
ՔԿՀ-ն պարզաբանում է, թե ինչու Եզդի Ճակոյի քրոջ որդուն թույլ չի տալիս մասնակցել հոր հուղարկավորությանը
3571 դիտում
16:49 28-05-2014
Եզդի Ճակոյի քրոջ որդու` Քյարամ Ամոյանի գործն անջատվել է «Բանդայի» գործից
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան