211652_close_icon
views-count2340 դիտում article-date 20:49 17-02-2014

Կառավարությունը գենդերային հարցերի լուսաբանման մրցույթ է հայտարարել

Հայաստանի Հանրապետությունում գենդերային հավասարության խրախուսման գործում լրագրողների մասնակցությունը ըստ արժանվույն գնահատելու նպատակով հայտարարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մրցանակաբաշխություն, այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը: Մրցույթի պայմանները. Մրցույթին կարող են ներկայացվել 2013 թ. մարտի 1-ից մինչև 2014 թ. մարտի 10-ը հրապարակված նյութերը հետևյալ անվանակարգերում. 1. Հեռուստատեսություն և ռադիո 2. Տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ Անվանակարգերում կարող են առաջադրվել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի հեռուստառադիոհեռարձակման, ինչպես նաև տպագիր և էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչները, ովքեր 2013 թվականի նշված ամիսների ընթացքում. - բարձրացրել և վերլուծել են գենդերային բնույթի խորքային խնդիրներ, - անդրադարձել են համայնքային մակարդակում գենդերային խնդիրների լուծման լավագույն փորձին - լուսաբանել են կանանց գործարար և հասարակական նախաձեռնողականության և առաջնորդության լավագույն օրինակները - հրապարակել են նյութեր ուղղված գենդերային կարծրատիպերի վերացմանը: Նախատեսվում են մրցանակներ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար: Մրցանակակիրները կստանան նաև խրախուսական պարգևներ հասարակական և միջազգային կառույցների կողմից: Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված կլինի կանանց հիմնահարցերով աշխատող մասնագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Անհրաժեշտ է ներկայացնել. • Հրապարակված նյութը • Առցանց հրապարակված նյութի էլեկտրոնային հասցեն • Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճեն • Հեռուստառեպորտաժը DVD սկավառակով 1 օրինակ՝ եթեր հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով, ինչպես նաև ՀԸ կողմից տրված տեղեկանքով՝ նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ • Ռադիոնյութը CD կամ DVD սկավառակով Լրագրողի CV, լրագրողի և լրատվամիջոցի կոնտակտային տվյալներ, նյութի համառոտ նկարագրություն: Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թ. մարտի 10-ը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի 2014 թ. ապրիլի 7-ին կայանալիք նիստում: Նյութերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 12.00-ից մինչև 16.00-ն ՀՀ կառավարության "Հրապարակում" հեռուստածրագրի խմբագրություն, Հանրապետության հրապարակ, Կառավարության թիվ 1 շենք հասցեով: Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 515935 հեռախոսահամարով կամ գրել [email protected] հասցեով:

Նմանատիպ նյութեր