211652_close_icon

Եթե Արցախի հարցը փակված է համարվում, ապա թշնամին առաջ է քաշում ողջ Հայաստանի հիմնախնդիրը. Վարդան Ոսկանյան

views-count2068 դիտում article-date 23:04 17-04-2025
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում պայքարել Արցախի համար, ապա պայքարելու ենք և արդեն իսկ սկսել ենք պայքարել Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի և նույնիսկ Երևանի համար։

Բաքվի բարբարոսական վարչախմբի և վերջինիս օպերատոր էրդողանական Թուրքիայի համար մեծ հաշվով չկան, առանձին վերցրած, Արցախի, Սյունիքի, Վայոց ձորի և այլ խնդիրներ, այլ կա հենց Հայաստանի հարցը։

Արցախի բռնազավթումը և տեղի հայության էթնիկ զտումը, ցավալիորեն, ապացուցեց այս ճշմարտությունը, որովհետև, եթե Արցախի հարցը փակված է համարվում, ապա դրանից հետո ծավալապաշտ թշնամին բացել է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի հարցերը և ողջ Հայաստանի հիմնախնդիրը, որը դիտարկվում է ինչ-որ շինծու «Արևմտյան Ադրբեջանի», այսպես կոչված հայեցակարգի քողի տակ»։

 

Նմանատիպ նյութեր