5527 դիտում
23:37 17-02-2014
Լեդի Հակոբը ԵԿՄ հոբելյանական համագումարին «ագենտ» էր ուղարկել սեփական որդուն
Շաբաթ օրը կայացած ԵԿՄ համագումարի ժամանակ դահլիճում ուշադրություն էր գրավում մի երիտասարդ: Նա միայնակ, մյուսներից առանձնացած իներտ` ոչինչ չհասկացող հայացքով շուրջն էր նայում: Այդ երիտասարդը Խաչիկ Հակոբյանն էր` նույն ինքը Լեդի Հակոբի` Հակոբ Հակոբյանի որդին: Մեզ հաջողվեց պարզել, սակայն, որ Խաչիկը համագումարին մասնակցում էր ոչ թե իր, այլ հորը հասցեագրված հրավիրատոմսով: Ասել է թե՝ Լեդի Հակոբը որդուն է ուղարկում իր փոխարեն՝ բարձրագույն իշխանության հետ նույն դահլիճում լինելու բերկրանքը վայելելու:
Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Հակոբ Հակոբյանը կանգնեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, նրա «օդերը փակվեցին» եւ բանտից դուս գալուց հետո Լեդին հիմնականում Վրաստանում է լինում: Այնտեղ նա շքեղ հյուրանոցային համալիր է կառուցում: Բայց որպեսզի քաղաքական դաշտում իր տեղը գոնե մի ոտքով պահի, նա որդուն է «առաջ բրդում»: Եւ ահա Խաչիկ Հակոբյանը վերջին շրջանում քաղաքական դաշտ սողոսկելու անհաջող փորձեր է անում. շատ խամաճիկների նման նա սկսել է բարեգործությունից: Բացի այդ՝ մի ուշագրավ հանգամանք էլ կա, այս երիտասարդը վերջին շրջանում շատ է մտերմացել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի հետ:
Նմանատիպ նյութեր
17113 դիտում
09:55 18-01-2017
Հակոբ Հակոբյանը՝ ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու. «Հայկական ժամանակ»
11465 դիտում
11:25 22-01-2021
«Փաստորեն Արարատ Օմեգա Միրզոյանն այլևս կրկնակի ագենտ չէ, այլ միայն թուրքական»․ Աղասի Ենոքյան
1720 դիտում
12:36 27-09-2024
«Գնա այստեղից, ա՛յ օտարերկրյա ագենտ». ՔՊ-ական պատգամավորը՝ լրագրողին
Այս բաժնից
943 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1000 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
688 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը