211652_close_icon
views-count17113 դիտում article-date 09:55 18-01-2017

Հակոբ Հակոբյանը՝ ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է ցանկանում առաջադրվել նաև Հակոբ Հակոբյանը՝ ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբը։ Վերջինս կընդգրկվի ՀԱԿ-ի համամասնական ցուցակում։ Նա ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի տարեվերջյան համագումարի ժամանակ Հակոբ Հակոբյանն ընդգրկվեց այդ կուսակցության վարչության կազմում։ Այսպիսով, սույն համայնքում թեժ պայքար է սպասվում, հատկապես որ այնտեղից կարող է կրկին առաջադրվել Սամվել Ալեքսանյանը, որը Հակոբ Հակոբյանի հետ քավոր-սանիկական կապեր ունի։ Ի դեպ, վերջերս այդ համայնքում առաջադրվելու հավանականությունը չի բացառել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Ավանդաբար թեժ ընտրապայքար ունեցող այդ համայնքում կարող են առաջադրվել նաև այլ թեկնածուներ այլ կուսակցություններից կամ դաշինքներից և կրկին ընտրությունները թեժ դարձնեն։ Մասնավորապես, սույն համայնքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր