1639 դիտում
10:05 18-02-2014
Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը նույնպես մասնակցել են ԵԿՄ համագումարին․ Ժողովուրդ
«Ժողովուրդը» թերթը գրում է. «Շաբաթ օրը տեղի ունեցած Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարին ներկա էին նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն ու ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը»:
«Ժողովուրդ»–ը զրուցել է Մ. Օհանյանի հետ։
–Պարոն Օհանյան, ԵԿՄ համագումարին պաշտոնապես հրավիրե՞լ էին։
–Այո, հրավիրատոմս էի ստացել ԵԿՄ-ից ու գնացել էի։ ԵԿՄ-ն, ինձ թվում է, հասարակական կազմակերպություն է բոլորիս համար։ Ի՞նչ, Ձեզ թվում է՝ առանց հրավերի կարո՞ղ էի գնալ այնտեղ։
–Բայց Դուք ի՞նչ առնչություն ունեք ԵԿՄ– ի հետ։ Ինչո՞ւ էին նաև Ձեզ հրավիրել այն
դեպքում, երբ շատ ազատամարտիկներ անգամ հրավիրատոմս չէին ստացել։
–Դուք գտնում եք, որ ես ԵԿՄ-ի հետ կապ չունե՞մ, եղավ։ Ես ասելու բան չունեմ։ Արդեն ասացի, որ հրավիրատոմս ստացել եմ, իսկ մինչև հրավիրատոմսն էլ զանգել հարցրել են, ասել են՝ քաղաքում լինելու ես, ասել եմ երևի, հրավիրատոմսս բերել տվել են, ես էլ գնացել մասնակցել եմ համագումարին։
–Իսկ այժմ Դուք ինչ գործունեություն եք ծավալել, ինչո՞վ եք զբաղվում։
–Չեմ կարծում, թե հասարակությանը դա հետաքրքրում է։ Իսկ եթե Ձեզ է հետաքրքրում, ասեմ, որ ես այժմ զբաղված եմ իմ ամենօրյա հոգսերով, իմ գործերով եմ զբաղված, իմ էրեխեքով ու իմ ընտանիքով։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
10945 դիտում
11:57 30-04-2014
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանն այլևս չի հանգստանում. նա աշխատում է
2683 դիտում
10:23 26-03-2014
Հովհաննես Թամամյանը նոր «խնդիրների» առջև է կանգնել․ Հրապարակ
4977 դիտում
09:50 05-04-2019
Սերժ Սարգսյանի Արցախ այցը փոխե՞ց Փաշինյանի ծրագրերը. նա մասնակցելու է ԵԿՄ համագումարին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2833 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ
883 դիտում
10:29 10-01-2025
Մորուքը սափրած Փաշինյանը իր իսկ կողմից փչած խաղաղության օրակարգը պայթեցրեց. Արշակ Սարգսյան