211652_close_icon
views-count1338 դիտում article-date 15:11 18-02-2014

Կլիչկոն կոչ է արել Յանուկովիչին արտահերթ ընտրություններ հայտարարել

«ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն գտնում է, որ Վիկտոր Յանուկովիչը պետք է նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ հայտարարի։ Այս մասին նա հայտարարել է Վերին Ռադայի կողասրահում, հայտնում է ITAR-TASS-ը։ Կլիչկոն հորդորով դիմել է Յանուկովիչին․ «Արեք դա, այն իրադրությունից դուրս գալու ելք է,դա տղամարդկային արարք կլինի»։ Ինչպես նաև նա կոչ է արել նախագահին նպաստել 2004թ․ սահմանադրության վերադարձմանը։ Կլիչկոն հայտարարել է, որ խորհրդարանը պետք է նոր կառավարություն ձևավորի, որի համար նրանք որպես ընդդիմություն պատրաստ են պատասխանատվություն ստանձնել։

Նմանատիպ նյութեր