211652_close_icon
views-count1280 դիտում article-date 13:15 03-02-2014

Օդեսայում ցուցարարները կոչ են արել գլխատել Յանուկովիչին

Օդեսայում մոտ 1.5 հազար ընդդիմադիր ցուցարարներ Ուկրաինայի, ԵՄ-ի դրոշներով շքերթ են կազմակերպել: Ակցիայի մասնակիցներից շատերը երիտասարդներ էին: Նրանք հավաքվել են Դյուկ դե Ռիշելի արձանի մոտ, ապա երթով Գոգոլի, Դերիբասովսկու փողոցներով մոտեցել քաղաքապետարանի շենքին, որից հետո կրկին վերադարձել Դյուկ դե Ռիշելի արձանի մոտ: Ցուցարարները կոչ էին անում գլխատել Յանուկովիչին` բղավելով. «Հեղափոխությու՜ն, հեղափոխությու՜ն, հեղափոխությու՜ն»: Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, շքերթը խաղաղ պայմաններում է ընթացել:

Նմանատիպ նյութեր