211652_close_icon
views-count1464 դիտում article-date 12:01 19-02-2014

«Հավատամք» երգչախումբը` Բելառուսի պատմամշակութային վայրերում. ֆոտոշարք

«Коложский Благовест» միջազգային փառատոնի կազմակերպիչների նախաձեռնությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» երգչախումբը փետրվար 19-ին, Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ և փառատոնի կազմակերպիչների կողմից երգչախմբին որպես ուղեկցորդներ կցված Հայր Անդրեի և Էլինա Հրիհարանի ուղեկցությամբ այցելեցին «Агроусадьба Каралински Фальварак Тызенгаыза» համալիր: «Агроусадьба Каралински Фальварак Тызенгаыза» համալիրը գտնվում է Բելառուսի Գրոդնո քաղաքից հարեւանությամբ և բաղկացած է տարբեր ժամանակաշրջաններում կառուցված շինություններից: Գիտաշխատողի հետ միասին «Հավատամք» երգչախումբն այցելեց համալիրի՝ պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող վայրեր: Գիտաշխատողը ներկայացրեց համալիրի կազմում գտնվող և դեռևս 15-րդ դարում կաթոլիկների կողմից կառուցված մատուռը, որը ավերածությունների էր ենթարկվել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ և հետագայում վերանորոգվել: Մատուռին ծանոթանալուց հետո ներկաներն ուղևորվեցին դեպի այն շինությունը, որի կառուցումը սկսել էր իշխան Տիզենհաուզը, սակայն սննկանալու պատճառով չէր հասցրել ավարտին հասցնել: Գիտաշխատողի առաջնորդությամբ նրանք եղան այդ շինության նկուղային մասում գտնվող գետնափոր ուղում և գաղտնի խորհրդակցությունների սենյակում, որոնք բնորոշ էին միջնադարյան բոլոր ամրություններին՝ պաշարումների և աղետների ժամանակ շինություններից գաղտնի հեռանալու համար: Իր խորհրդով և բովանդակությամբ ներկաներին հատկապես գրավեց գաղտնի խորհրդակցությունների սենյակի առաստաղին փակցված տեսարանը, որտեղ Բելառուսի իշխանական տները խորհրդանշող բանալիներ և Բելառուսը խորհրդանշող կողպեք էր պատկերված: Տեսարանի խորհուրդը կայանում էր նրանում, որ իրենց հայրենիքը՝ Բելառուսը, առավել ամուր և անսասան կլինի այն դեպքում, եթե բոլորը միաբան լինեն. Միայն այդ ժամանակ կողպեքը բացող բանալիներից ոչ մեկը չի գործածվի: Այցելության վերջում ներկաները եղան նաև «Агроусадьба Каралински Фальварак Тызенгаыза» համալիրում գտնվող ձիարշավարանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր