211652_close_icon
views-count1353 դիտում article-date 12:04 24-02-2014

«Հավատամք» երգչախմբի մրցանակները` Բելառուսի միջազգային փառատոնում

Փետրվարի 22-ին, Բելառուսի Գրոդնո քաղաքի դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Կոլոժսկի Բլագովեստ» 13-րդ միջազգային փառատոնի մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունն ու գալա-համերգը: Վերջին օրերին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի օրհնությամբ և տնօրինությամբ Բելառուսում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» երգչախմբի օրը սկսվեց Գրոդնոյի «Բոլոր Բելոռուս Սրբերի տաճարում», որտեղ առավոտյան ժամերգությունից հետո հայկական երգչախումբը հանդես եկավ փոքրիկ համերգային ծրագրով: «Հավատամք»-ը բելառուս և օտարազգի հավատացյալների առաջ հանդես եկավ Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիների կատարումներով: Կարճատև ընդմիջումից հետո` «Հավատամք»-ի անդամները ժամանեցին Գրոդնոյի Դրամատիկական թատրոն. Բելառուս Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների և Գրոդնոյի թեմի առաջնորդի ներկայությամբ մեկնարկեց «Կոլոժսկի Բլագովեստ» 13-րդ միջազգային փառատոնի եզրափակման հանդիսավոր արարողությունն ու գալա-համերգը: Շուրջ երեք տասնյակ երգչախմբերի շարքում «Հավատամք» կենտրոնի համանուն երգչախումբը ճանաչվեց որպես «Լավագույն եկեղեցական երգչախումբ», և նվաճեց առաջին հորիզոնականը, իսկ «Հավատամք»-ի խմբավար Րաֆֆի Միքայելյանն արժանացավ «Լավագույն խմբավար» անվանակարգի մրցանակին: Մրցանակաբաշխության ավարտից հետո մեկնարկեց եզրափակիչ գալա-համերգը, որի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան մրցանակային տեղեր զբաղեցրած խմբերը: Լուսանկարները` Սրապիոն Գեւորգյանի եւ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր