211652_close_icon

Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել․ կան զոհեր և վիրավորներ

views-count1597 դիտում article-date 12:20 19-02-2014
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավում հզոր պայթյուն է որոտացել, որտեղ տեղակայված են «Հըզբոլլահ» շիիթական խմբավորման գրասենյակները։ Դեպքի վայր շտապ օգնության մեքենաներ են մեկնել։ Ըստ նախնական տվյալների, պայթյունի հետևանքով 2 զոհ է գրանցվել, 10֊նյակ մարդիկ վիրավոր են։ Պայթյունի պատճառների մասին տվյալներ դեռ հայտնի չէ։ Այս մասին փոխանցում է Interfax-ը։

Նմանատիպ նյութեր