211652_close_icon
views-count2032 դիտում article-date 11:40 19-04-2016

Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող ամերիկյան դեսպանատնից ոչ հեռու պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը: Հաղորդվում է առնվազն 6 զոհի և ավելի քան 20 վիրավորների մասին: Ականատեսները նկատել են դեսպանատնից բարձրացող հսկայական ծուխ: Մոտակայքում է գտնվում նաև ՆԱՏՕ-ի գրասենյակը: Եվ ԱՄՆ դեսպանատնից, և ՆԱՏՕ-ի գրասենյակից հայտնել են, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Աֆղանստան կատարած չհայտարարված այցից հետո մի շարք օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ նույնպես պայթյուններ են տեղի ունեցել:

Նմանատիպ նյութեր