211652_close_icon
views-count12721 դիտում article-date 16:26 19-02-2014

Խոշոր ավտովթար ոստիկանության հոսպիտալի հարևանությամբ. վարորդը Subarry մակնիշի ավտոմեքենայով տապալել է էլեկտրասյուները

Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Subarry մակնիշի 34 ՕV 741 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նվեր Սաֆարյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտոց, բախվել էլեկտրասյանը, այնուհետ գլխիվայր մի քանի պտույտ շրջվելուց հետո հայտնվել ձորակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 էլեկտրական սյուն է տապալվել: Այս պահին վթարի վայր են ժամանել Ավանի էլ.ցանցի և «ՀայՌուսգազարդ»-ի ներկայացուցիչները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի վայրից շտապօգնության մեքենան 1 հոգու տեղափոխեց հիվանդանոց, սակայն այս պահին հիվանդանոցային ահազանգ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը չունի: Ոստիկանությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը: Մանրամասները՝ քիչ ուշ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր