4782 դիտում
20:21 19-02-2014
Վլադիմիր Գասպարյանն Արարատում հրահանգել է ավելի սերտորեն աշխատել գյուղացու հետ և լինել սրտացավ. տեսանյութ
Փետրվարի 19-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցերի ծրագրով Արարատի մազում էր և աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության մարզային վարչությունում:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացիկ փուլի պահանջները և նշեց, որ ոստիկանության ղեկավարության առաջադրած սկզբունքներն ընդհանրական են բոլոր տարածաշրջանների համար՝ ոստիկանական ծառայության հետ անհամատեղելի երևույթների բացառում, կանխարգելիչ աշխատանքների ակտիվացում, հանցագործությունների բացահայտման արդյունավետության ապահովում, ոստիկանության ծառայողի ներքին վերափոխում, աշխատանք քաղաքացիների հետ՝ հիմնվելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման վրա:
Վերլուծելով մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների գործունեությունը՝ ոստիկանության պետն ընդգծեց երիտասարդ կադրերի հետ հետևողական աշխատանքի, համայնքային ոստիկանության ծառայության նոր որակի ապահովման, հասարակությանը սպասարկող ծառայությունների աշխատանքի արմատական բարեփոխման անհրաժեշտությունը: Քննչական ծառայության օրինակով՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց, թե ինչպիսին պետք է լինի ընդհանրապես ոստիկանի աշխատանքը քաղաքացու հետ:
Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հատկապես անչափահասների հիմնախնդիրներին` նշելով, որ իրավապահ գործունեության այդ ոլորտն այսօր ընդգրկում է նաև աշխատանքն անբարենպաստ ընտանիքների, ուսումնական հաստատությունների, զորակոչիկների, նաև՝ հետզորակոչային տարիքի պատանիների հետ:
Ոստիկանության պետը, ելնելով տարածքի առանձնահատկություններից, խորհրդակցության մասնակիցներին հրահանգեց ավելի սերտորեն աշխատել գյուղացու հետ, լինել սրտացավ, որպես գյուղացու հոգսը կիսող մասնակցել նրա խնդիրների լուծմանը:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին տվեց աշխատանքների բարելավմանն ուղղված կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
Այնուհետև ոստիկանության պետը Արարատի մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ՝ ներկայացնելով իր այցի նպատակը, ոստիկանության ծրագրերը և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները իրավապահների հետ համագործակցության ոլորտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1540 դիտում
21:42 13-02-2014
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է առավել նախաձեռնող ու խստապահանջ լինել
2780 դիտում
12:55 22-10-2015
Սկանդալ Իսպանիայում. Սուպերկլասիկոյի մրցավարներին հրահանգել են աշխատել «Ռեալի» օգտին
Այս բաժնից
5290 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի
916 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1351 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»