211652_close_icon
views-count1698 դիտում article-date 09:46 20-02-2014

ՔԿԱԳԳ Ամուսնության պալատի տարածքային բաժինը չորս ամիս առանց ղեկավարի է աշխատում․ ՀԺ

«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ «Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Ամուսնության պալատի տարածքային բաժինն արդեն չորս ամիս է, առանց ղեկավարի է աշխատում։ «Հժ»-ի տեղեկություններով, Ամուսնության պալատի ղեկավար Լաուրա Նավասարդյանին, ով, ի դեպ, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար, Աժ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանի կինն է, ակնարկել են աշխատանքից ազատվելու դիմում գրելու մասին։ Նավասարդյանը, սակայն, տևական ժամանակ է, պարբերաբար անաշխատունակության թերթիկ է ներկայացնում և դիմում չի գրում։ Երեկ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ տիկին Նավասարդյանն անաշխատունակության թերթիկ է ներկայացրել և նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված։ Ըստ մեր աղբյուրների, այդ պաշտոնին հավակնում է երկրի առանցքային դեմքերից մեկի կինը, ում անունը, սակայն, առայժմ միայն շատ նեղ շրջանակի է հայտնի։ Մեր զրույցում Վրեժ Գասպարյանը ասաց ընդամենը, որ իր կինը ցանկանում է դուրս գալ աշխատանքից և անցնել ավելի թեթև աշխատանքի, որն իրենց տանն ավելի մոտ կլինի։ Հիշեցնենք, Ամուսնության պալատը նախկինում գտնվում էր Երիտասարդական պալատում։ Սույն շենքը քանդելուց հետո այն ժամանակավորապես տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարան»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր