211652_close_icon
views-count10016 դիտում article-date 14:16 10-02-2022

Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Զոհվելուց 15 օր անց հարազատներին է հանձնվել 38-ամյա Արթուրի աճյունը

Սիսիան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 39 տանը 1982-ի մայիսի 27-ին ծնվել է Միշա Աղաջանյանի եւ Արմենուհի (Արմիկ) Կարապետյանի երրորդ զավակը` արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Արթուր Աղաջանյանը: Տան փոքրն էր: Իրենից 7 տարով մեծ եղբայր եւ 5 տարով մեծ քույր ուներ: Երբ 1996-ին լուծարվեց Սիսիանի պանրագործարանը, որտեղ աշխատում էր Արմիկը, երեխաներին պահել-մեծացնելը դժվարացավ: Տիկին Արմիկն առեւտուր արեց, ամուսինը` վարորդություն, ու պահեցին-մեծացրեցին իրենց երեխաներին:

Արթուրը սովորել է Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Լռակյաց, քչախոս, համեստ տղա էր, նրան սիրում էին թե դպրոցում, թե փողոցում, թե տանը: 2000-ին զորակոչվեց բանակ, ծառայեց Քելբաջարում: 2002-ին զորացրվեց, 2005-ին ամուսնացավ: Դժվարին տարիներ էին, Սիսիանում աշխատանք չգտավ, եւ ծնողների հետ տեղափոխվեցին Երեւան: «Սիսիանի տան դռները փակեցինք ու գնացինք: Ես ինձ աշխարհի ամենաերջանիկ մայրն էի համարում, որ երեխաներս կողքիս էին, իրար հարեւանությամբ էին ապրում, բոլորին տեսնում էի, բոլորն աշխատում էին … հիմա ամենադժբախտն եմ…»,-ասում է Արթուր Աղաջանյանի մայրը, որ 2009-ին, ամուսնու մահից հետո, վերադարձել էր Սիսիանի իրենց տուն, բայց ոտքի մեկը Երեւանում էր, զավակների, թոռների կողքին:

Երեւանում մի քանի տեղ աշխատելուց հետո Արթուրը 2010 թվականին ծառայության է անցել ՀՀ ոստիկանության զորքերում եւ իր պարտաճանաչության, նվիրվածության, կոկիության, ճշտապահության, գերազանց ծառայության համար ղեկավարության կողմից արդեն 2011-ին պարգեւատրվել երկրորդ, 2020-ին` երրորդ աստիճանի կրծքանշանով, բազմիցս արժանացել պատվոգրերի, դրամական խրախուսանքների»:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր