211652_close_icon
views-count1019 դիտում article-date 13:01 20-02-2014

Դատապարտյալը համակարգչով խարդախություններ է կատարել և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակել

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկության դատապարտյալ Աշոտ Իսախանյանը համակարգչային եղանակով պատրաստել է իր տվյալներով լրացված, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային միավորման հրամանատար, գեներալ-մայորի և ՙՙՍյունիքի աշխարհազորի՚՚ հրամանատար, գնդապետի անվամբ կեղծ փաստաթղթեր և 2013 թ. ընթացքում` ՀՀ Զինված ուժերին և զոհված ազատամարտիկ Ռոբերտ Ղուկասյանի գերեզմանաքարը պատրաստելու համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու պատրվակով քաղաքացիներից և կազմակերպություններից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի հասնող գումարներ, դրանք կենտրոնացրել կնոջ՝ Բելա Բալասանյանի բանկային հաշվի վրա, վերջինիս միջոցով կանխիկացրել և տնօրինել: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ և ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում կատարվում է նախաքննություն: [i]Ովքեր տուժել են Աշոտ Իսախանյանի հանցավոր գործողություններից կարող են դիմել ոստիկանության Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 0284-2-27-07, 0284-2-27-73, 010-59-07-04, ինչպես և 1-02 հեռախոսահամարներով:[/i] [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր