949 դիտում
15:52 20-02-2014
Սահմանվում են ՄՄ-ին անդամակցելու ժամանակ անհրաժեշտ պետական կառավարման մարմինների լիազորությունները
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով ՀՀ կառավարությունը նշված համակարգի ազգային սեգմենտի ստեղծման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ կառավարության աշխատակազմը:
Նույն որոշման հաջորդ կետերով մաքսային ծառայությունների տեղեկատվական փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով համապատասխան տեղեկատվական համակարգի ստեղծման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը, էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի ՀՀ պետական բաղադրիչի օպերատոր` «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն:
Էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցություն իրականացող պետական կառավարման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Մեկ այլ որոշմամբ Մաքսային միության անդամ պետությունների հետ էլեկտրաէներգիայի ոլորտում բնական մենաշնորհների ծառայությունների հասանելիության ապահովման համար ՀՀ լիազոր կազմակերպություն է ճանաչվել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն:
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին ՀՀ միացման սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների ոլորտներում ճանապարհային քարտեզի մի շարք կետերի կատարումն ապահովելու նպատակով գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությանը հատկացրել է 4 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ԱՊՀ մասնակից պետությունների «Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթուղթը սահմանում է ՀՀ և ԱՊՀ մասնակից մյուս պետությունների մաքսային մարմինների համագործակցության և փոխօգնության ձևաչափը:
Նմանատիպ նյութեր
2009 դիտում
12:40 02-07-2021
Նախադպրոցական կրթության ոլորտում սահմանվում են պետական քաղաքականության միասնական չափանիշներ. ԿԳՄՍՆ
1051 դիտում
07:50 26-10-2024
ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ ստորագրությունները կան. ո՞րն է հաջորդ քայլը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
5278 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի
916 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1351 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»