211652_close_icon
views-count2120 դիտում article-date 16:10 20-02-2014

Կթողարկվի AN սերիայի անհրաժեշտ քանակությամբ ՀՀ քաղաքացու անձնագիր

Լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն ավելացրել է ՀՀ քաղաքացու AN սերիայի անձնագրի թողարկման խմբաքանակի առավելագույն սահմանաչափը` խուսափելու համար նոր` AO սերիայի անձնագրին անցում կատարելու ժամանակ հնարավոր տեխնիկական խնդիրներից: Իր նախկին որոշումներից մեկում, որով սահմանվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ կառուցվածքը, գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխման, տարածքային հարկային տեսչությունների քանակի կրճատման անհրաժեշտությամբ: Որոշմամբ օպտիմալացվում է հարկային մարմնի կառավարման համակարգը և հստակեցվում գործառույթների բաշխումը կառուցվածքային ստորաբաժանումների միջև: 2013թ. նոյեմբերի 9-ին կայացած ՀԴՄ վիճակահանությունից սկսած կիրառվում է վիճակահանության անցկացման նոր, ժամանակակից սարք, որով անցկացվող վիճակահանության ընթացակարգը խիստ տարբերվում է նախորդից: Ընթացակարգի համապատասխանեցման նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին երեք որոշումներում, ակնկալելով հեշտացնել նշված ընթացակարգը, բարձրացնել հանրության վստահությունը տվյալ միջոցառման հանդեպ, ՀԴՄ կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման տպագրությունն իրականացնել 2014թ. հուլիսի 1-ից:

Նմանատիպ նյութեր