211652_close_icon
views-count7768 դիտում article-date 23:22 15-09-2016

5-րդ սերիայի նոր BMW-ն կթողարկվի Ավստրիայում

Բավարական BMW կոնցեռնը կիսվել է 5-րդ սերիայի նոր BMW-ի թողարկման մասին տեղեկություններով: Նոր սեդանների թողարկումը կմեկնարկի այս տարվա վերջին՝ բավարական Դինգոլֆինգ քաղաքում: Սակայն նշված գործարանի ծանրաբեռնվածության պատճառով 5-րդ սերիայի նոր BMW-ն կթողարկվի նաև Ավստրիայում, քանի որ գործարանում բացի 5-րդ սերիայի BMW-ից թողարկվում է նաև 7-րդ, 6-րդ, 4-րդ և 3-րդ սերիայի BMW-ներ՝ ընդհանուր առմամբ տարվա կտրվածքով 350 հազար ավտոմեքենա: Այդ պատճառով Ավստրիայի Գրացե քաղաքում՝ Magna Steyr գործարանում, 2017 թ.-ի սկզբին կմեկնարկի 5-րդ սերիայի նոր BMW-ի թողարկումը:

Նմանատիպ նյութեր