1073 դիտում
16:17 20-02-2014
Արտակ Զաքարյանը ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միտիսկային
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միտիսկայի հետ:
Զրուցակիցները քննարկեցին հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Կարեւորելով երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության խորացումը՝ Արտակ Զաքարյանը անհրաժեշտ համարեց ակտիվացնել համապատասխան հանձնաժողովների միջեւ փոխգործակցությունը:
Պետր Միտիսկան բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ այս համատեքստում կարեւորեց միջխորհրդարանական գործակցության զարգացումը:
Պայմանավորվածություն ձեռքբերվեց համագործակցել Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ նիստ կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
1242 դիտում
17:10 30-09-2015
Սեյրան Օհանյանն ընդունեց Ղազախստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Կանատ Հասենովին
Այս բաժնից
1033 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1507 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1168 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am