211652_close_icon
views-count1475 դիտում article-date 17:15 20-02-2014

Ուկրաինայի ուժայինները հանձնվում են «Մայդանին»․ ԶԼՄ֊ներ

Ուկրաինայի ուժային կառույցների աշխատակիցները սկսել են հանձնվել Կիև կենտրոնում տեղակայված «Մայդանի» մասնակիցներին։ Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի մի քանի տասնյակ ծառայողներ Գրուշևսկի փողոցից «Մայդանի» տարածք գերի են հանձնվել, հայտնում է РБК-Украина֊ն։ Ըստ գործակալության տվյալների, ներկայումս Ինստիտուտսկի փողոցում «Մայդանի» ինքնապաշտպանության և «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման միջև մարտեր են ընթանում։ Վերին Ռադայի «Սվոբոդա» կուսակցության պատգամավոր Իգոր Միրոշնիչենկոն ավելի ուշ լրագրողներին հայտնել է, որ Գրուշևսկի փողոցում հանձնվել է 60 զինծառայող։ Ըստ նրա խոսքերի, նրանք Ղրիմից և Դնեպրոպետրովսկից ժամանած պարտադիր զինվորական ծառայության զինվորներ են։

Նմանատիպ նյութեր