211652_close_icon
views-count21206 դիտում article-date 10:06 09-07-2015

Երևանի «գաի պլաշչադկա» են տեղափոխվել խմած վարորդների «գոլդ» համարանիշներով BMW-ներ, Mercedes-ներ, «յաշիկներ», Lexus-ներ և այլն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է վարորդներին, որ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց չվարեն, հակառակ դեպքում օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ, իսկ վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության: Երեկ՝ հուլիսի 8-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 35 տրանսպորտային միջոց, որից 32-ի վարորդները ավտոմեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դրանց մեջ են «գոլդ» համարանիշներով BMW-ներ, «յաշիկներ», Lexus-ներ, «ոսկե երիտասարդների» սիրած Нива-ներ, Mercedes-ներ և այլն: Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանվելով 100-200 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանությունը շարունակելու է ուժեղացված ծառայությունը և ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների «երկաթյա նժույգները» տեղափոխվելու են ՃՈ համապատասխան վայրեր՝ անկախ նրանից, թե սեփականատերը կլինի պետական չինովնիկ, «սուտի» բարերար օլիգարխ, օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչ: Ուժեղացված ծառայությունը ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ հանձնարարվել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանին, իսկ նրա կարգադրությամբ էլ Երևանում միջոցառումները ղեկավարում է Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Արման Հակոբյանը, իսկ մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանը: «Գաի պլաշչադկայի» մոտ հավաքված վարորդներն այսօրվա «բերքահավաքը» կատակով անվանում էին. «Մի քանի օր շուտ արաղով Վարդավառ արինք, էն էլ ընկանք պլաշչադկա»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր