211652_close_icon
views-count1308 դիտում article-date 20:45 20-02-2014

Գազի կալորիականությունը կստուգվի. տեսանյութ

Կառավարությունը որոշեց գազի կալորիականությունն ստուգելու նպատակով հանձնաժողով ստեղծել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը վարչապետին տեղեկացրեց, որ իրավաբանական եւ ֆիզիկական անձիք մտահոգություններ են հայտնել, որ գազի կալորիականությունը նորմայի սահմաններում չէ: Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանն առաջարկեց շարժական լաբորատորիա ստեղծել` կալորիականության ստուգման համար: Վարչապետը ընդունեց առաջարկը: Կառավարության պահուստային ֆոնդից 62 մլն դրամ կհատկացվի Հայաստանի ազգային բրենդի մշակման համար: Կառավարությունը որոշեց նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարել: Կառավարությունը նաև հաստատեց մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/22925]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր