211652_close_icon
views-count1167 դիտում article-date 14:27 21-02-2014

Իրանը վերջին 4 տարիներին առաջին անգամ կրճատել է բարձր մակարդակի հարստացված ուրանի արտադրությունը. ԱԷՄԳ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հերթական զեկույցն է տարածել, որում ասվում է, որ Իրանը վերջին ամիսներին առաջին անգամ մեծ չափով կրճատել է բարձր մակարդակի հարստացված ուրանի արտադրությունը: Փաստաթղթում նշվում է, որ վերջին 4 տարիների ընթացքում առաջին անգամ մինչև 20%-անոց ուրանի պահուստները առաջին անգամ նվազել են: Բացի այդ, միջազգային միջուկային փորձագետները փաստել են, որ Թեհրանը կատարում է ժնևյան համաձայնագրով սահմանված իր պարտավորությունները: Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի նոյեմբերի 24-ին՝ Ժնևում:

Նմանատիպ նյութեր