211652_close_icon
views-count1484 դիտում article-date 10:52 21-07-2014

Իրանը ոչնչացրել է հարստացված ուրանի պաշարները. ԱԷՄԳ

Իրանը կատարել է իր պարտավորությունները միջազգային «վեցյակի» հետ 2013 թվականի նոյեմբերին Ժնևում բերված համաձայնությունների շրջանակում և ոչնչացրել ուրանային ռադիոիզոտոպները: Այս մասին նշված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ամենամսյա զեկույցում: Հիշեցնենք, որ ըստ համաձայնագրի, Իրանը պարտավորվում էր դադարեցնել մինչև 20% ուրանի հարստացումը, իսկ հարստացված ուրանը վերափոխել: Կողմերը պետք է մինչև հուլիսի 20-ը համաձայնեցնեին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական պայմանագրի պայմանները, սակայն դա նրանց չի հաջողվել, և փաստաթղթի վերջնական տարբերակի մշակման ժամկետը երկարաձգվել է մինչև այս տարվա նոյմբերի 24-ը: Անցյալ շաբաթ այդ մասին Վիեննայում ընթացած բանակցությունների 6-րդ փուլի ավարտից հետո համատեղ մամլո ասուլիսում պաշտոնապես հայտարարեցին ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը և Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը: Իսկ այդ ընթացքում կողմերը պետք է շարունակեն իրենց պարտավորությունների կատարումը:

Նմանատիպ նյութեր