211652_close_icon
views-count3501 դիտում article-date 14:10 22-02-2014

Իրանում հունվար-փետրվար ամիսներին 80-ից ավելի մարդ է կախաղան բարձրացվել. ՄԱԿ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով մամլո քարտուղար Ռավին Շամդասանին Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Իրանում մահապատիժների փաստերի ավելացման առնչությամբ: Նրա խոսքով՝ Իրանում այս տարվա հունվարից մինչև փետրվար ամիսներն ընկած ժամանակահատվածում 80-ից ավելի մարդ է կախաղան բարձրացվել, իսկ դատապարտյալների հարազատներին տեղյակ չեն պահում նրանց մահապատժի ենթարկելու մասին: Վիճակագրության համաձայն միայն 2013 թվականին 500-ից ավելի մահապատիժ է իրականացվել Իրանում:

Նմանատիպ նյութեր