211652_close_icon
views-count3443 դիտում article-date 09:52 19-03-2016

Հունվար-փետրվար ամիսներին երկրից թռել ու չեն վերադարձել 11 հազար 509 մարդ,. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայաստանից արտագաղթողների թիվը շարունակում է բարձր մնալ։ Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին օդային ճանապարհով երկրից մեկնած ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել Է 11 հազար 509 մարդ, այսինքն՝ երկու ամսվա ընթացքում միայն Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններով արտագաղթել է այդքան բնակիչ։ Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին կրկին օդային ճանապարհով արտագաղթածների թիվը եղել է 11 հազար 546 հոգի։ Նկատենք, որ սա միայն օդային ճանապարհով հեռացածների թիվն է, այնինչ՝ ավելի շատ են ցամաքային ճանապարհով հեռացողները, որոնք հիմնականում մեկնում են դեպի ՌԴ։ Այդպես ավելի մատչելի է, ընդ որում՝ դեպի ՌԴ երթուղայիններով ուղևորափոխադրման գինը գնալով ավելի է նվազում»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր