211652_close_icon
views-count11054 դիտում article-date 15:08 22-02-2014

Արարատի մարզում բախվել են ուղևորատար գնացքը, բեռնատար КамАЗ-ը և էքսկավատորը. կա վիրավոր. ֆոտոռեպորտաժ, տեսանյութ

Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Սիս-Սիփանի գյուղեր տանող ճանապարհահատվածին բախվել են Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Հակոբ Սարգսյանի վարած КамАЗ 5320 մակնիշի 25 ՕԼ 724 համարանիշի ավտոմեքենան և Գյումրի-Երևան ուղևորատար գնացքը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով էքսկավատորի վարորդը, ով, ըստ հավաքվածների, Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 60-ամյա Անդրանիկն է եղել, տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց, քանի որ նա եղել է էքսկավատորի մեջ, երբ այն հայտնվել է ձորակում: Բախումից հետո КамАЗ-ը, որը քարշակ է անելիս եղել անիվավոր էքսկավատորը, հայտնվել է ձորակում: Վթարի վայրում գնացքի ուղևորները ֆոտոլրագրողին ասում էին, որ եթե մեքենավարները ճիշտ չկողմնորոշվեին, ապա հնարավոր էր, որ գնացքը շուռ գար, և վթարը ողբերգական ավարտ ունենար: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Հովհաննես Մկրտչյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Մասիսի հիվանդանոցի անձնակազմը, սակայն քաղաքացիները հայտնել են, որ իրենք բժշկական միջամտության կարիք չունեն: Փաստի առթիվ նույն դասակի հետաքննիչ էդուարդ Շախսուվարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր