211652_close_icon
views-count21976 դիտում article-date 12:43 23-02-2014

Տեսախցիկն արձանագրել է Դավիթաշենում հետիոտնի վրաերթի և վարորդի դեպքի վայրից փախչելու պահը. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր Օր-ի 244 հոդվածի (ճանապարհա տրասպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործն հարուցվել է այս տարվա հունվարի 30-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 19:30-ի սահմաններում Եղվարդի խճուղու 135 հասցեի դիմաց Սոչի պլազա հյուրանոցային համալիրի և Սրտակարգ իրավիճակների նախարարության խաչմերուկում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական` դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Հիվանդանոց մեկնած ՃՏՀ քննության բաժնի և ոստիկանության Մաշտոցի ծառայողները պարզել են, որ վրաերթի ենթարկվածը Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ «Դավիթաշեն կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակից 65-ամյա Արսեն Այվազյանն է: Ցավոք Ա. Այվազյանը փետրվարի 9-ին, նշված բժշկական կենտրոնում մահանում է: SHAMSHYAN.com-ը ձեռք է բերել բացառիկ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ճիվաղը վրաերթի ենթարկում հետիոտնին ու դիմում փախուստի և այդ ընթացքում գետնին ընկած վիրավոր քաղաքացու մոտով անցնում են ավտոմեքենաներ և չի բացառվում, որ նրանք տեսած լինեն փախուստի դիմած ավտոմեքենան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր