9323 դիտում
10:25 24-02-2014
Հերթական վթարը Երևանում, որտեղ տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար օրեր առաջ. Mercedes-ը հայտնվել է ձորակում
Այսօր՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Ապարանի բնակիչ, 31-ամյա Գարիկ Կիրակոսյանի վարած Mercedes մակնիշի 33 ՏT 925 համարանիշի և Երևանի բնակիչ, 57-ամյա Լեռնիկ Աբրահամյանի վարած Vօlkswagen Golf մակնիշի 34 AQ 909 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Իսկ բախումից հետո 2 մեքենաները դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ Mercedes-ը հայտնվել է ձորակում:
Վթարի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի համանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը: Վթարի վայրում ծառայություն կատարող 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Ռաֆիկ Սադյանն ու Մուշեղ Գասպարյանը մեծ դժվարությամբ էին հետաքրքրասեր քաղաքացիներին հեռացնում դեպքի վայրից, որպեսզի խցանում տեղի չունենար:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով զինվորական է, և նա Հ. Մաթևոսյանին պատմում էր, որ ինքն է մեղավորը:
Կարճ ժամանակում ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վթարը տեղի է ունեցել այն հատվածում, որտեղ [url=https://shamshyan.com/hy/article/140222172430/]փետրվարի 19-ին ողբերգական ավտովթար[/url] էր տեղի ունեցել, երբ BMW-ն դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել պատին, ինչի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել էին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+