Յանուկովիչի նկատմամբ պաշտոնական հետախուզում է հայտարարվել
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, փոխանցում է Interfax-ը։
«Խաղաղ բնակիչների զանգվածային սպանության գործով քրեական գործ է հարուցված։ Յանուկովիչի և մի շարք պաշտոնավոր անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,֊ այսօր Facebook-ի իր էջում գրել է Ավակովը։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Յանուկովիչի գտնվելու վայրի մասին տեղեկություններ առայժմ չկան։
«Ներկայումս Յանուկովիչը ձերբակալված չէ, և նրա գտնվելու վայրի մասին հավաստի տվյալներ չկան»,֊ գործակալությանը հայտնել է ԱԾ զրուցակիցը։
Նշենք, որ ավելի վաղ նրա ձերբակալման մասին լուրը տարածել էին սոցցանցերի օգտատերերը։