211652_close_icon
views-count1440 դիտում article-date 17:27 27-02-2014

Յանուկովիչի և ՆԳՆ նախկին ղեկավարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Ուկրիանայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին։ «Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, որով զբաղվում է օպերատիվ-հետքննչական խմբի ստորաբաժանումը»,֊ ասել է նա։ Մախնիցկին նաև հայտնել է, որ միջազգային հետախուզում է հայտարավել նախկին ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոյի նկատմամբ։

Նմանատիպ նյութեր