Ազգային ժողովը հյուրընկալել է Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի տարբեր համայնքների դպրոցների աշակերտներին. ֆոտոշարք
Փետրվարի 24-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի տարբեր համայնքների դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչների: Հյուրերը ներկա գտնվեցին քառօրյա նիստերին, ապա հանդիպեցին ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ:
Պարոն Դավթյանն աշակերտներին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, մշտական հանձնաժողովների գործունեությունը եւ պատասխանեց երեխաներին հետաքրքրող հարցերին: Աշակերտների եւ ուսուցիչների հարցերը վերաբերում էին ուսման վարձավճարներին, ներառական կրթությանը, այլընտրանքային դպրոցներին, ընդունելության քննություններին:
Այնուհետեւ աշակերտները նիստերի դահլիճում լուսանկարվեցին Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: