211652_close_icon
views-count4240 դիտում article-date 17:30 24-03-2014

«Բաց դաս»-ի շրջանակներում ԱԺ-ն հյուրընկալել էր Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան համար 94 ավագ դպրոցի աշակերտներին. ֆոտոշարք

Մարտի 24-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի Գուրգեն Մարգարյանի անվան համար 94 ավագ դպրոցի աշակերտներին: Բաց դասը վարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով աշակերտներին ներկայացրեց խորհրդարանի կազմը, կառուցվածքը, օրենսդրական գործունեությունը: Նա անդրադարձավ Ազգային ժողովի գործառույթներին, խոսեց համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի մասին: Հարցուպատասխանի ընթացքում հնչած հարցերն առնչվում էին դպրոցական ուսումնական ծրագրերին, նախամասնագիտական կրթությանը, աշակերտակենտրոն ուսուցմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, ազգերի ինքնորոշման իրավունքին: Պարոն Դավթյանն անդրադարձավ նաեւ աշակերտներին հուզող բուհական ընդունելության քննություններին: Հանդիպման ավարտին աշակերտները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեցին եւ անմիջական զրույց ունեցան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր