211652_close_icon
views-count1241 դիտում article-date 17:15 24-02-2014

Հայտնել է, որ թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար

Փետրվարի 22-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող հանրակացարանի սենյակներից մեկից բերման են ենթարկել 1967 թ. ծնված, նախկինում դատված Հունան Հ.-ին: Սենյակի զննությամբ` հայտնաբերվել է 2 լ տարողությամբ տարա` 100 մլ դեղնավուն լուծույթով, հատակին` սպիտակ նստվածք, 10 մլ տարողությամբ օգտագործված ներարկիչ` դեղնավուն լուծույթով, «Պիրալգին» դեղամիջոցի դատարկ տուփ, 6 չոր սպիրտ, «Պիպոլֆեն» դեղամիջոց, սուրճի բաժակ` շագանակագույն փոշիով: Հունան Հ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերված թմրամիջոցը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր