211652_close_icon
views-count1620 դիտում article-date 19:38 24-02-2014

Ռադան որոշում է ընդունել բողոքի ակցիայի ժամանակ զոհվածներին Ուկրաինայի հերոսի կոչում շնորհել

Ուկրաինայի Գերագույն Ռադան որոշում է ընդունել հաջորդ նախագահին առաջարկել բողոքի ակցիայի ժամանակ զոհվածներին Ուկրաինայի հերոսի կոչում շնորհել: Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը որոշումը սատարել է 346 պատգամավոր: Ռեգիոններ կուսակցության պատգամավոր Նեստոր Շուֆրիչն առաջարկել է, որ որոշումը տարածվի ոչ միայն բողոքի ակցիայի մասնակիցների վրա, այլ այդ ընթացքում բոլոր զոհվածների, սակայն խորհրդարանը մերժել է առաջարկը: Որոշման ընդունումից հետո խորհրդարանի պատգամավորները հարգել են զոհերի հիշատակը: Հիշեցնենք, որ Ուկրաինայում այդ ընթացքում զոհվեցին ազգությամբ հայ Գիորգի Հարությունյանը և Սերգեյ Նիգոյանը, վերջինս Ուկրաինայում առաջին զոհերից էր:

Նմանատիպ նյութեր