Մոսկվայում ձերբակալվածների թիվը հասել է 420-ի
Մոսկվայի կենտրոնում է հասարակական կարգը խախտելու փորձի համար ձերբակալվածների թիվը հասել է 420-ի, հաղորդում է РИА «Новости»-ին: Նրանք մասնակցում էին Բոլոտնայա հրապարակում անկարգությունների գործով ձերբակալվածների դատավճիռի դեմ կազմակերպված բողոքի ակցիային:
ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային բաժնի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ տեղի ունեցածին հետևել են բլոգերներ ևԶԼՄ-ների 150 ներկայացուցիչներ:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/140224210706/]տեղեկացրել էինք,[/url] Մոսկվայի կենտրոնում շուրջ 70 մարդ ձերբակալվել էր հասարակական կարգը խախտելու փորձի համար,
«Քաղաքի կենտրոնական հատվածում երկուշաբթի երեկոյան հավաքվել էր շուրջ 300 մարդ: Չնայած ոստիկանության պահանջին, դադարեցնել խախտել հասարակական կարգը, հավաքվածները շարունակեցին իրենց հակաիրավական գործողությունները»,- ասել էր մամուլի ծառայության աշխատակիցը:
Նրա խոսքերով, ձերբակալվածները տեղափոխվում են ոստիկանության բաժանմունք, որտեղ որոշում էր կայացվելու նրանց պատասխանատվության ենթարկել: